Ուզում եք ընթերցել հենց հիմա՞, կարող ենք և գրքեր խորհուրդ տալ։ Սեղմեք գրքի կազմի վրա, բեռնեք ու կարդացեք այն FBReader-ում։ «Ուղեցույց» վերադառնալու համար ընտրեք «Մեկնարկային էկրանը»։
FBReader-ը նաև «Ցանցային գրադարան» ունի ու տարբեր լեզուներով գրացուցակներ։ Դրանցում կան և՛ անվճար, և՛ վճարովի գրքեր։ Գրացուցակների այլ հասցեներ էլ գիտե՞ք, ավելացրեք դրանք Ձեր FBReader-ում։
Եթե ձեր գրքերն արդեն իսկ այս սարքավորման մեջ են, փնտրեք դրանք «Գրադարանում»։
Ձեր գրքերը համակարգչում են ու ուզում եք դրանք տեղափոխել այս սարքավորո՞ւմ։ Կամ էլ գրքերը հենց այստեղ են, բայց ավելի ապահով տե՞ղ եք փնտրում։ FBReader-ը տալիս է նման հնարավորություն, անգամ առանց համակարգիչն ու սմարթֆոնը (պլանշեթը) միմյանց միացնելու։ Պարզապես սինքրոնացրեք գրքերը։ Միացրեք սինքրոնացումը, և Ձեր գրքերը կհայտնվեն ամպում (Ձեր Google Drive-ում)։ Համակարգչից գրքերի Ձեր հավաքածուն հասանելի կլինի արդեն FBReader-ի գրադարակների միջոցով։
Նույն գիրքն ուզում եք օրվա ընթացքում սմարթֆոնում կարդալ, իսկ երեկոյան՝ պլանշեթո՞ւմ։ Ու չփնտրել էջը, որտեղից պետք է շարունակեք։ Սինքրոնացումը լուծում է նաև այս խնդիրը։ Միացրեք այս հնարավորությունը երկու սարքավորումում էլ և երբեք չեք կորցնի էջը, որտեղ կանգ եք առել։
FBReader-ն աջակցում է «գրքային» հայտնի ձևաչափերի մեծ մասը, թեև նիշքերի ոչ բոլոր տեսակներն են, որ նույն հաջողությամբ են արտածվում։ Հրաշալի է, եթե օգտագործում եք հենց էլեկտրոնային գրքեր՝ ePub
, fb2
կամ mobi
(հայտնի նաև որպես azw3
կամ kindle
)։
«Ոչ գրքային» նիշքերը ևս աջակցվում են (rtf
, doc
, html
, txt
), թեև պետք չէ սպասել, որ FBReader-ում դրանց ընթերցումը նույնքան հարմարավետ կլինի, որքան էլ. գրքերի դեպքում է։
FBReader-ը կարդում է նաև «ոչ այնքան գրքային» PDF կամ DjVu։ Այս հնարավորությունը պիտի միացնել PDF և DjVu հավելվածների միջոցով։
Իհարկե, ոչ։ Մենք դեռ չենք պատմել FBReader-ի բոլոր կարգավորումների, Calibre ծրագրի հետ ինտեգրման, տեքստի բարձրաձայն ընթերցման ու մյուս հնարավորությունների մասին։ Չէ՞ որ ծրագիրն անընդհատ նորացվում է, նվազագույնը՝ ամիսը մեկ։ Ուզում եք ավելի՞ն իմանալ, փորձեք մեր կայքում կամ փնտրեք մեզ սոց. ցանցերում։
Ամենաարագ տարբերակը, անշուշտ, պատասխանները սոց. ցանցերում փնտրելն է։ Ակտիվ օգտատերերը կարձագանքեն Ձեզ, մենք՝ նույնպես։ Եթե վստահ եք, որ Ձեր հարցին անպայման մեր ծրագրավորողները պիտի պատասխանեն՝ գրեք մեզ։